Wednesday, October 8, 2008

Գլոբալիզացիոն խնդիրներ և քաղաքականության մարտահրավերներ

Դասախոսություն 2

Թեև գլոբալիզացիան ընհանուր առմամբ օգուտներ է բերում այն նաև առաջացնում է հիմնավորված դժգոհություններ: Մշակութային, բնապահպանական և քաղաքական խնդիրներից զատ կան նաև երկու այլ առանցքային հիմնախնդիրներ` անհավարասարությունը (թե երկրների միջև թե երկրների ներսում) և փոփոխականությունը ֆինանսական շուկաներում և տնտեսական գործունեության մեջ:

Անհավասարություն
Գլոբալ անհավասարությունը ունի երկու չափման միավոր: Անհավասարություն երկրների ներսում և երկրների միջև: Այն ժամանակ երբ մեկ շնչին ընկնող եկամուտները ամբողջ աշխարհով աճել են ոչ բոլոր երկրներն են արձանագրել բավարար աճ, ինչի պատճառով մեկ շնչին ընկնող եկամուտների միջինը բոլոր երկրների` զարգացած և զարգացող հաշվարկով դարձել է ավելի սփռված: Ավելին որոշ երկրներում անհավարասությունը կտրուկ ավելացել է վերջին երկու տասնամյակների ընթացքում: Արդյունքում եկամուտների գլոբալ անհավասարությունը երկրորդ համաշխարհյին պատերազմից հետո շարունակական աճ է գրանցել և միայն ինսունականների սկզբին որոշակիորեն կայունացել է:
Աճող անհավասարության պատճառները բազմաթիվ վիճաբանությունների տեղիք է տվել: Զարգացած արդյունաբերական երկրներում այն արտահայտվում է որակյալ և ցածր որակավորում ունեցող աշխատուժին տրվող աշխատավարձերի տարբերությամբ: Փորձը ցույց է տալիս, որ այստեղ հիմնական խնդիրը տեխնոլոգիական նորարարություններն են այլ ոչ էժան աշխատուժ ունեցող զարգացող երկրների հետ առևտուրը այդ իսկ պատճառով բաց սահմանները կամ ազատ առևտուրը տվյալ պարագայում չեն համարվում զարգացած երկրներում անհավասարության հիմնական պատճառ: Որոշ զարգացող երկրներում նույնպես անհավասարությունը աճել է և անգամ այն պայմաններում երբ աճել են թե հարուստների թե աղքատների եկամուտները: Անհավասարությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով որոնց մի մասը մասնավոր բնույթի է (ինչպես օրինակ պատերազմները և բնական աղետները) իսկ մյուս մասը ընդհանրական է բոլորի համար ( տեխնոլոգիական նորարարություններ) ինչը կարելի է վերագրել միայն ու միայն գլոբալիզացիային: Չինաստանի արագ զարգացող մեծ քաղաքներում առկա տնտեասական հեռանկարները սրում են գյուղական և քաղաքային բնակչության եկամուտների անհավասարությունը թեև այն ռեգիոնները որոնք ավելի բաց են գտնվել միջազագին առևտրի համար գրանցել են անհավասարության անկում այսպիսով գլոբալիզացիան որպես այդպիսին պատճառ չի անհավասարության տարածման համար: Կենտրոնական և արևելյան Եվրոպայի անցումային տնտեսություններում ընդլայնվող անհավասարությունը անշրջելի արդյունքն էր տնտեսական խթանների և պարգևների համակարգի ներդրման: Որոշ երկրներում այնուամենայնիվ անհավասարության բարձր աստիճանը պայմանավորված է տնտեսական հեռանկարների բացակայությամբ կամ չնահանջող աղքատությամբ ինչը կարող է հանգեցնել սոցիալական կոնֆլիկտների, որոնք կխոչնդոտեն հետագա տնտեսական աճը: Գլոբալիզացիան փաստացի նպաստում է հարուստ և աղքատ երկրների մեկ շնչին ընկնող եկամուտների ցուցանիշների մոտեցմանը: Մեկ շնչին ընկնող եկամուտները գլոբալիզացվող զարգացող երկրներում ավելի արագ է աճում քան զարգացած երկրներում: Ինսունականների այդ թիվը եղել է համապատասխանաբար 5 և 2.2 տոկոս տարեկան: Գլոբալիզացիոն գործընթացնբերում չընգրկված երկրներում վերը նշված աճը եղել է զգալիորեն ավելի դանդաղ ինչի հետևանքով էլ ավելի է խորացել անդունդը հարուստ և աղքատ երկրների միջև: Տնտեսական անհավասարությունը իր հերթին բերում է միգրացիայի տեմպերի աճի:

Ֆինանսական շուկաների անկայունություն

Ինսունականների ընթացքում համաշխարհային տնտեսույթունը ականատես եղավ մի շարք տնտեսական ճգնաժամերի, որոնք իրենց բացասական անդրադարձը ունեցան թե կոնկրետ երկրների թե տարածաշրջանների և թե գլոբալ ֆինանսական շուկաների վրա: Վերջին շրջանի տնտեսական ճգնաժամերը ֆինանսական սեկտորի տեղային բնույթի խոցելիության, արժույթի գերագնահատված փոխարժեքների հետևանք են, որոնք շատ դեպքերում, զուգորդվում են փոփոխական շուկայական սպասումներով կամ այլ երկրներից եկող բացասական ազդակներով: Այս գործընթացների հետևանքները շատ ավելի դժվարհաղթահարելի են, (փոխարժեքների կտրուկ անկում, հիպետկային շուկաների փլուզում ):

Պատասխաններ մարտահրավերներին
Կառավարությունները միջազգային ֆինանսական կառույցների օգնությամբ կոչված են լուծելու վերոնշյալ երկու խնդիրները: Շարունակական ախքատությունը պետք է հաղթահարվի համապատասխան սոցիալական ապահովության ցանցերի ներդրմամբ, կրթության, առողջապահության ոլորտներում լուրջ ներդրումների իրականացմամբ, որոնք կօգնեն ապահովել հավասար հնարավորությունների բոլորի համար: Մակրոտնտեսական կայունությանն ուղված քայլերը կարող են մեղմել գործազուրկության աճը կամ աշխատավարձերի կտրուկ անկումները պայմանավորված տնտեսական ճգնաժամերով, կամ դրամի արժեզրկմամբ ինչը անհամեմատելի ավելի վատ է անդրադառնում աղքատ խավի վրա:
Մեկ այլ կարևոր քայլ է զարգացած երկրների կողմից իրենց շուկաների բացումը զարգացող երկրների արտահանվող ապրանքների համար: Անհրաժեշտ է նվազեցնել կամ վերացնել պետական տուրքերի տեսքով սահմանվող խոչնդոտները կամ տեղի արտադրողներին հատկացվող պետական սուբսիդիաները որպեսզի զարգացող երկրները նույնպես կարողանան լիարժեքորեն օգտվել գլոբալ առևտրային համակարգի պտուղներից: Զարգացող երկրների կողմից պարտադրվող բնապահպանական կամ աշխատանքի նորմավորման ստանդարտները նույնպես երբեմն ներկայացվում են որպես գործողություններ ուղված գլոբալիզացիայի բացասական հետևանքները մեղմելուն ուղված ջանքեր սակայն իրականում դանդաղեցոնւմ ենն զարգացող երկրների տնտեսական աճը: Չնայած այն հանգամանքին որ ֆինանսական բաց շուկաները բերում են նկատելի արդյունքների երկրի տնտեսության ազատականացումը պետք է իրականացվի տեղի ֆինանսական կառույցների հզորացումից և վերահսկողության, կարգավորման և թափանցիկության հստակ մեխանիզմների ներդումից հետո միայն:

No comments: