Monday, October 27, 2008

Արտաղբյուր(outsourcing), նացիոնալիզմ և գլոբալիզացիա

Նարինե Տոնոյան

Արտաղբյուրը (outsourcing) նշանակում է համաձայնագրով ապրանքների և ծառայությունների ստացում արտաքին աղբյուրներից: Կազմակերպությունները դիմում են արտաղբյուրի նաև երկրի ներսում: Ավտոմեքենաներ արտադրողը բոլոր մասերը իր ֆիրմայի շրջանակներում չի արտադրում,բայց կարող է ներմուծել որոշ մասեր այլ մասնագիտացված արտադրողներից: Սա օգնում է ընկերություների կրճատել ծախսերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում արտաղբյուրը ձեռք է բերել միջազգային տարածում: Ամերիկյան կազմակերպությունները գտնում են, որ ավելի շահավետ է պայմանագիր կնքել ՏՏ համակարգչային ծառայություններով ու ծրագրերով զարգացող երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը: Զարգացող երկրներում այս ծառայությունների համար ծախսերը բավական քիչ են, քան զարգացած աշխարհում: Մակկինսի կողմից վերջերս իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ արտաղբյուրի համար ծախսված յուրաքանչյուր դոլլար ենթադրում է ԱՄՆ-ի բիզնեսում 58 ցենտով ինքնարժեքի նվազեցում: Այսպիսով, ԱՄՆ-ի և Եվրոպական Միության ֆիրմաները մշտապես պայմանագրեր են կնքում Հնդկաստանի ՏՏ ֆիրմաների հետ: Համաձայն Reserve Bank գf India Bulletin (հունվար 2004)` 2002-03թթ ընթացքում Հնդկաստանում համակարգչային ծառայություններից ստացված եկամուտը կազմում է մոտավորապես $9,6 միլիարդ: Արտահանված ապրանքի գումարը կազմելով մոտ $52,51միլիարդ` համակարգչային ծրագրերի ծառայությունները ներկայացնում են ընդհանուր արտահանված ապրանքի 18,3%-ը: Սա մեծ ձեռքբերում է Հնդկաստանի ՏՏ արտադրության համար, քանի որ այն ապացուցեց իր մրցակցային ուժը աշխարհում:
ԱՄՆ-ում խոսք էր գնում այն մասին, որ արտաղբյուրը այլ երկրներում ամերիկյան աշխատանքի արտահանման արդյունքն է: Մի ամերիկյան գործակալություն կանխորոշել է, որ վատագույն դեպքում 10 տեխնոլոգիական աշխատանքներից մեկը ԱՄՆ-ից դուրս կմղվի մինչև 2004թիվը: Մեկ այլ գնահատմամբ, ամենաքիչը 3,3մլն գրասենյակային աշխատատեղեր` հաշվապահական տվյալներով $136 միլիարդ աշխատավարձերի տեսքով,մինչև 2015թ ԱՄՆ-ից դուրս կմղվեն դեպի դանդաղ զարգացող երկրներ: Ակնհայտ է, որ արտաղբյուրի շուրջ քննարկումներն ուղղակիորեն կապված են ԱՄՆ-ում աշխատատեղերի կորստի հետ` հօգուտ զարգացող երկրների:
2003թ Մարիլենդը, Ֆլորիդան, Ինդիանան, Միչիգանան, Նյու Ջերսին, Նյու Յորքը և Նորտ Կարոլինան ներկայացրեցին հակա-արտաղբյուրային օրինագիծ, բայց դրանցից և ոչ մեկը չէր կարող ընդունվել: Զարգացող աշխարհին այդպիսով թվաց թե արտղբյուրը կշարունակվի, քանզի բիզնես գործակալությունները դեմ էին ցանկացած հակա-արտաղբյուրային օրինագծի ընդունմանը, քանի որ այն ազդելու էր ծախսերի կրճատման իրենց ազատության վրա:
Արձագանքելով Հնդկաստանի համակարգչային ծրագրերի արտահանման իրավական ցուցումներին` համակարգչային ծրագրերի և ծառայությունների կազմակերպությունների Ազգային Ասոցիացիան նկատում է, որ այն ծածկում է միայն երկու բաժանմունք, և ՏՏ համակարգչային ծրագրերում և ծառայություններում ֆեդերալ կառավարության պայմանագրերի մի մասը 2%-ից էլ քիչ է, որի ազդեցությունը ՏՏ բիզնեսին աննկատ կլնի: Բայց խնդիրն այն է, արդյոք օրենքը ընդհանուր առմամբ բնականորեն ծածկում է բոլոր բաժանմումքները, թե այն վերաբերում է միայն երկուսին:
Անհանգստության մեկ այլ հանգամանք է այն, որ ֆեդերալ կառավարության կողմից ընդունված օրենքը կարող է գործել որպես օրինակ, և այդպիսով հուշել պետական կառավարությանը ընդունել հակա-արտաղբյուրի օրինագիծ: Քանի որ այս ամենը տեղի ունեցավ նախընտրական տարում, հակա-արտաղբյուրի օրենքը որդեգրելու հավանականությունը, որպեսզի համոզեն ընտրողներին խուսափել աշխատանքների արտահանումից, շատ բարձր է թվում: Մոտ 15 նահանգներ կողմ քվեարկեցին այն օրենքին, որ կառավարական համաձայնագրերով աշխատանքները չհանձնվեն ոչ ամերիկացինորին:
Դեմոկրատ առաջնորդ Պարոն Ջոն Քերրին ասաց, որ թեև նա դեմ չի արտահայտվելու արտաղբյուրներին, նա հարկային արտոնությունների կտրամադրի ընկերություններին որպեսզի իրենց աշխատատեղերը պահեն ԱՄՆ-ում անկախ որևէ շարժառիթից: Պարոն Քերրիի առաջարկի հիմնական դրդապատճառն այն է, որ նեցուկ լինի ընկերություններին և որ նրանք չզգան արտաղբյուրների կարիքը, պետությունը միջնորդում է այս կամ այն տարբերակով, որպեսզի ծածկի արտաքին աղբյուրներ չստեղծելու կորուստը:
Հիմնական հարցը, որը բարձրացվել է Հնդկաստանում կամ այլուր սա է` գլոբալիզացիայի կողմնակիցները շեշտը դնում են ապրանքների և տարբեր ծառայությունների առևտրի խոչնդոտների վերացման վրա, բայց երբ նրանց օգուտը թվում է թե վտանգվում է գլոբալ մրցակցության պատճառով ,նրանք պաշտպանում են իրենց շահերը `ստեղծելով այլ արգելքներ` այնպիսիք, ինչպես աշխատանքային ստանդարտները, իրավունքները և այլն: Այլ կերպ ասած, նացիոնալիզմը գերակշռում է գլոբալիզացիային: Հակա-արտաղբյուրային օրենքները դեմ են WTՕ (Համաշխարհային Առևտրի Կազմակերպություն) ոգուն և գլոբալիզացիայի նպատակներին:
Հնդկաստանի ՏՏ նախարար Արուն Շուրին այդ առիթով ասել է. ՙՀակա-արտաղբյուրային օրենքը մի շարժ էր գլոբալ առևտրի ոգու դեմ՚: Սա այն միջոցը չէր Վաշինգտոնի համար առաջնոդելու բազմակողմանի առևտրի վերաբերյալ բանակցությունները:
Նասկոմի նախագահ, պարոն Քիրան Քարնիկը ասել է. ՙԱյսպիսի օրենքի ընդունումը Հնդկական ընկերությունների համար ԱՄՆ-ի կառավարություններից ծրագրեր ստանալու հնարավորությունները խիստ կսահմանափակի, որը տարեկան միլիարդավոր դոլլարներ է ծախսում տեխնոլոգիայի համար:
Էլեկտրոնիկայի և համակարգչային ծրագերի արտահանման խրախուսման խորհուրդը իր մեկնաբանության մեջ նշում է .ՙՆոր օրենսդրությունը սխալ ազդակներ կուղարկի այն երկրենի գլոբալիզացիոն ջանքերին, հատկապես այնպիսի երկրների, ինչպիսին Հնդկաստանն է ,որոնք շատ կարճ ժամանակահատվածում ընդունել են մի շարք ազատականացման մեթոդներ` բարենորոգումների գործընթացը առաջ մղելու քաղաքական կամքի առկայության պայմաններում:
Այսպիսով, հստակ է ,որ հանրապետական սենատոր, պարոն Ջորջ Վայնովիչը` հակա-արտաղբյուրի օրենքի գլխավոր կողմնակիցը, ներառել է օրենքի կետ որի հիման վրա համաձայնագրերի կնքումը կասեցվում է հիմք ունդունելով դաշնային ծախսերը: Ազգային շահերը և ժողովրդավարական ճնշումները մոտեցող ընտրության պայմաններում ստիպեցին ԱՄՆ-ի կառավարությանը աջակցել դրա ընդունմանը:
Այս շարժը վտանգավոր պատիժներ ունի Հնդկաստանի համար, քանի որ հակա-արտաղբյուրային շարժումը ԱՄՆ-ում հավանաբար որոշակի ներգործութոյւն կունենա Հնդկաստանի վրա: Աշխատանքներ պահել Ամերիկայի մասնագետների համար, կնշանակի աշխատանքների կորուստ Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտում: Մռայլ նկանխատեսումներ, բայց ազդանշաններ ապագայի համար:
Մեղմացուցիչ հանգամանքն այն է որ հակաարտաղբյուրային հիվանդությունը չի տարածվել Եվրոպական Միությունում, որը երկրորդ ամենամեծ գնորդն է ՏՏ ծառայությունների ոլորտում: Բրիտանիայի վարչապետ պարոն Թոնի Բլեյերը նշել է ,որ ոչ մի առաջարկ չկա կասեցնոլու աղբյուրները: Սակայն ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի: Գուցե Եվրոպական Միությունը կամ նրա անդամները կհետևեն ԱՄՆ-ի օրինակին:
Ազգային շահերը կարող են թելադրել ազգային կառավարություններին թաքնվել դեմոկրատական ճնշման հովանու տակ և գործել այնպես որ զոհաբերվեն գլոբալիզացիայի վերաբերյալ ՀԱԿ կանոնները: Պատմությունը մեզ տալիս է օրինակներ, երբ ազգերը ոտնակոխ են անում ազատ առևտուրը և վարում պաշտպանողական քաղաքավարություն, որպեսզի առաջ մղել իրենց շահերը ու մնան իշխանության: Բայց ինչպես նշել է Պարոն Շուրին, այս քաղաքականությունը վնասում է ազատականացման և գլոբալիզացիայի շարժմանը:
Փոխանակ աշխարհին ինտեգրվելու, այսպիսի հակա-արտաղբյուրային չափանիշները հավանաբար, Հնդկասանին և այլ զարգացող երկրներին ներքին ճնշման պայմաններում, կստիպեն արգելքներ ստեղծել ՀԱԿ բանակցային գործընթացում, պահանջ դնելով միասնական քաղաքավարության ստեղծման վերաբերյալ ինչը կարող է հանգեցնել առևտրի երկարաժամկետ դադարեցմանը:
Առևտրի նախարար պարոն Արուն Ջեյթլին, ի պատախան ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցչի`պարոն Ռոբերտ Զոելիքսի խնդրանքին, որ նվազեցնեն հնդկական տարիֆները` առաջ բերելով անհամաձայնեցում ամերիկյան ոլորտում, ասաց փետրվարի 16-ին. ՙՏարօրինակ է, որ մի կողմից մարդիկ խոսում են շուկայի բացման մասին ,և մյուս կողմից խափանում Արտաղբյուրի Բիզնես Գործընթացը ( Business Process Օutsօursing): Մեր գյուղատնտեսությունը փխրուն է, քանի որ այն ԱՄՆ-ի նման այն չի սուբսիդավորվում ՚: Պարոն Զոլիքը, սակայն փորձեց բացատրել ,որ հակա-արտաղբյուրի օրենքը ՙզգայուն քաղաքականություն՚ մաս է կազմում, հատկապես ընտրությունների տարում:
Հնդիկների պատասխսանը այս ամենին այն է, որ բաց գյուղատնտեսությունը ՙզգայուն՚ խնդիր է Հնդկաստանում` քանզի բնակչության 60%-ից ավելին կախված է գյուղատնտեսությունից:
Հնդիկ տնտեսագետները հավատում են, որ հնդկական տնտեսության բացումը գյուղատնտեսության արտահանման համար, բխում է ԱՄՆ-ի շահերից, բայց այն կարող է խոր համակարգային ազդեցություն ունենալ Հնդկաստանի գյուղատնտեսության վրա: Այսպիսի մոտեցումը հավասար է ինքնասպանության Հնդկաստանի համար:

Ռուդդար Դատտ, Հնդկաստանի տնտեսագիտական ասոցիացիայի նախկին նխագահ, այցելող պրոֆեսոր, Մարդու Զարգացման Ինստիտուտում`Նոր Դելլիում:

No comments: