Thursday, October 9, 2008

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ.նախադրյալները լայն տարածման համար

Տոնոյան Գայանե

Ազգայնականությունը Ռուսաստանում.նախադրյալները լայն տարածման համար
Ժամանակակից Ռուսաստանում գոյություն ունեն բավարար պայմաններ էթնիկ ազգայնականության (նացիոնալիզմի) զարգացման համար: Դրանց մեծամասնությունը արդեն իր տեղն ունեցել է աշխարհի տարբեր երկրների և տարածաշրջանների պատմության մեջ, դրա համար է հնարավոր է դառնում ենթադրել այդ երևույթի զարգացման հետագա ընթացքը:
1. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանում ռուսական բնակչության հարաբերական մասնաբաժինը զգալիորեն ավելացավ: Պետությունը մեծ չափով դառնում է մոնոազգային, որը կասկածի տակ է դնում երկրի այլազգի քաղաքացիների շահերի հաշվառման անհրաժեշտությունը: Նմանատիպ գործընթաց տեղի էր ունեցել Թուրքիայում` մայր երկրից Բալկաններում, Մաշրիկում այլազգ պրովինցիաների անջատման հետևանքով և պայման հանդիսացավ թուրքական ազգայնականության զարգացման համար:
2. ԽՍՀՄ փլուզման արդյունքում ոչ բոլոր ազգերը ստացան բաղձալի անկախությունը և ինքնորոշման կոչերի ներքո սկսեցին պայքարել կենտրոնի դեմ: Այդ գործընթացի արդյունքը եղավ ռուսների և ազգային երկրամասերի բնակչության միջև կտրուկ էթնիկական ատելության աճը, որը նույնպես ազդում է ռուսական էթնիկ ազգայնականության աճի վրա: Նմանատիպ երևույթներ կարելի է դիտարկել ժամանակակից Սերբիայում, նախկին մետրոպոլիայի, որում կտրուկ աճեցին քսենոֆոբական տրամադրությունները հարևան ժողովուրդների նկատմամբ, որոնք ինչ որ ժամանակ բնակություն էին հաստատել Հարավսլավիայում:
3. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարեկեցության կտրուկ ավելացման պայմաններում` սուբյեկտիվ պատճառների և դեմոգրաֆիական ճգնաժամի, ինչպես նաև հետսովետական տարածքում ռեգիոնների անհավասարաչափ զարգացման հետևանքով, երկիր հորդեց միգրանտների հոսք, որոնք առաջին հերթին հավակնում էին ցածր վարձատրվող աշխատատեղերի վրա: Այդ երևույթի արդյունքում կտրուկ տուժում են բնակչության քիչ ապահովված շերտերի շահերը, ավելանում են սոցիալական հակասությունները, որոնք ջուր են լցնում միգրանտների դեմ ուղղված էթնոազգային տրամադրությունների աճին: Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Մեծ Բրիտանիան արդեն բախվել են այդ երևույթների հետ դրա ամբողջ խորությամբ:
4. Սոցիալական հակասությունների խորացման պայմաններում, բնակչության մեծամասնության դժգոհությունը լիբերալ քաղաքական և տնտեսական կուրսից` քաղաքական էլիտան մեդիատորի կարիք ունի, որը թույլ կտար ժողովրդի բացասական էներգիան իշխանությունների վրայից ուղղել ցանկացած որևէ այլ բանի վրա, ցանկալի է, որ այն երկրի սահմաններից դուրս լինի: Նման կերպով Ուկրաինայի և Էստոնիայի իշխանությունները ատելություն են սերմանում Ռուսաստանի նկատմամբ, նախկին մետրոպոլիային մեղադրելով ներկայիս պրոբլեմների մեջ: Ճապոնիայում մեծ դեպրեսիայի տարիներին իշխանություններին հաջողվեց երկրի բնակչության էներգիան ուղղորդել, որը դժգոհ էր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումից, արտաքին էքսպանսիայի իրագործման վրա, սակայն, տվյալ տարբերակը քիչ կիրառելի է Ռուսաստանի համար` դեմոգրաֆիական ճգնաժամի պատճառով:
5. Ազգայնական գաղափարախոսությունը ենթադրում է Ռուսական ուղղափառ եկեղեցու վերածվելը ռուսական ազգային եկեղեցու:
Ինչ կլինի Ռուսաստանի հետ, եթե վերը թվարկած պայմանները բավարար լինեն ազգայնականության ամբողջական գաղափարախոսության ձևավորման համար, որը արտաքին և ներքին քաղաքականության կողմնորոշման հնարավորություն կստանա:
Էթնոնացիոնալիզմի գաղափարախոսությունը ենթադրում է մոնոէթնիկ պետության ստեղծում և այլազգի երկրամասերին քաղաքական ինքնորոշման իրավունքի տրամադրում:Առաջին հերթին դա վերաբերվում է Հյուսիսային Կովկասի հանրապետություններին, ինչի հետ համաձայն են ներկայիս ազգայնականները: Նրանց տեսանկյունիցդա թույլ կտա տնտեսել այդ տարածաշրջանների ֆինանսավորման վրա ծախսվող զգալի միջոցներ, խուսափել էթնիկ ռուսների (որոնք ենթակա են դեպի Ռուսաստանի կենտրոնական շրջաններ տեղափոխվելու) և տեղացի բնակչության միջև ծագող փոխհարաբերությունների պրոբլեմներից: Այդպիսի պրակտիկան հղի է հետևյալ պրոբլեմների ի հայտ գալով.
1. Հյուսիսային Կովկասի հանրապետություններին անկախություն տրամադրելուն պես տարածաշրջանը անմիջապես կվերածվի համատարած անկայունության գոտու, որից կտուժեն ոչ միայն հանրապետությունների ժողովուրդները, այլև Ռուսաստանի տարածքը: Կարելի է վստահորեն ենթադրել, որ Չեչնիայում, Դաղստանում, Կաբարդինո-Բալկարիայում իշխանությունը կանցնի ոչ թե Արևմտյան ինտեգրացիայի և Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերություններ ունենալու կողմնակիցներին, այլ էքստրեմիստներին, ինչը արդեն բազմիցս առկա է եղել նմանատիպ իրավիճակներում: Հիշենք, 1996թ-ի ըստ Խասավյուրտյան համաձայնագրերի Չեչնիային փաստացի անկախության տրամադրելը` չսահմանափակեց ահաբեկչության, թմրաբիզնեսի, Ռուսաստանի տարածքում առևանգումների տարածումը: Կովկասի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանը անցնում է սարերով, և նրա պաշտպանության համար բավականին ուժեր և միջոցներ կպահանջվեն: Իսրայելում, ում ազգային քաղաքականությունը հավանության է արժանանում ժամանակակից ազգայնականների կողմից, իշխանությունները ստիպված եղան պատ կառուցել արաբական և հրեական բնակավայրերի բաժանման համար, սակայն, դա այդ երկրի քաղաքացիներին չազատեց ահաբեկչությունից: Նախկին մարզերը երկար ժամանակով պահպանում են հակակայսերական տրամադրությունները, քանի որ մետրոպոլիային (քաղաքական կենտրոնին) հեշտ է մեղադրել գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական պրոբլեմների մեջ: Մեր աչքերի առջև այդ գործընթացը տեղի է ունենում Ուկրաինայում, Էստոնիայում, Լատվիայում, Վրաստանում: Այնպես որ Կովկասի հետ շուտափույթ բարեկամական հարաբերությունների հաստատման վրա չարժե հույս դնել: Հնարավոր հակասությունները Ռուսաստանի և երրորդ ուժի միջև միանգամից իրենց արտացոլումն են գտնում նոր հարավային սահմանների վրա, միայն ճակատային գիծը կտեղավորվի զգալիորեն ավելի հյուսիս:
2. Ժամանակակից Ռուսաստանի Դաշնությունում գոյություն ունեն 21 հանրապետություն, որոնցից միայն յոթը գտնվում են Հյուսիսային Կովկասում: Անկախության տրամադրումից հետո նրանց մի մասում միայն` մյուսներում նույնպես տեղի կունենա անջատողական տրամադրությունների վերածնունդ: Ազգայնականության գաղափարախոսությունը ենթադրում է մնացած ոչ ռուս բնակչության ձուլում, ինչի հետ թաթարները (Թաթարստանի Հանրապետության ավելի քան 50%), բաշկիրները (թաթարների հետ միասին կազմում են Բաշկիրստանի բնակչության ավելի քան 50%), կալմիկները (Կալմիկիայի բնակչության ավելի քան 50%), տուվինները (Տուվիի բնակչության 77%), չուվաշները (Չուվաշիայի բնակչության 68%) և այլ ժողովուրդները հավանաբար չեն համաձայնի: Ռուսաստանի ռեգիոնների զգալի մասը, Հյուսիսային Կովկասի հանրապետությունների օրինակով, կդնեն սեփական ազգային ինքնորոշման վերաբերյալ հարցը, ընդ որում, պետք է ենթադրել, որ ժողովուրդների պահանջները կսատարվեն համաշխարհային հանրության կողմից: Անջատողական զարգացումներ անհրաժեշտ է սպասել ոչ միայն վերը թվարկած ժողովուրդներից, որոնք կազմում են իրենց հանրապետությունների բնակչության կեսից ավելին: Համաշխարհային պրակտիկայում հայտնի են բավականին հաջողակ անջատողական նախագծերի դեպքեր անգամ այնպիսի դեպքում, երբ տիտղոսային ազգությունը սկզբնապես գտնվել է փոքրամասնությունում, օրինակ, Աբխազիան, ТРСК: Ապաինտեգրացիոն գործընթացները, ներկայումս հայտնի չափով շոշափում են միայն մեկուսացված Հյուսիսային Կովկասը, կդառնան ամբողջ Ռուսաստանի ձեռքբերումը, Տուվայից մինչև Կարելիա: Այդպիսի պայմաններում ռուսական ազգայնականության գաղափարախոսության օգնությամբ երկրի բնակչությունը միավորելու Մոսկվայի հնարավորությունները քիչ հավանական են ներկայացվում:
3. Ռուսական ազգայնականության գաղափարախոսությունը ենթադրում է երկրի սահմաններից դուրս քշել այլազգի միգրանտներին, որոնցից, ըստ ՄԱԿ-ի տվյալների, ավելի քան 12 միլիոնը ներկայումս ապրում են Ռուսաստանում: Բաց թողնելով միգրացիայի դրական և բացասական կողմերի վերաբերյալ քննարկումները, նկատենք, որ այդ գործընթացը առաջին հերթին առաջ է եկել օբյեկտիվ գործոններով, այնպիսիք, ինչպիսին են առաջին հերթին Ռուսաստանի և նրա հարևանների զարգացման անհավասարաչափությունը, աշխարհագրական սահմանների թափանցիկությունը, ԽՍՀՄ-ում երկարատև համատեղ կացության հետևանքով Ռուսաստանի հարևանների ծանոթությունը լեզվի և մշակույթի հետ և շատ ուրիշ այլ բաներ: Միգրացիայի կանխարգելման համար առաջին հերթին անհրաժեշտ է պայքարել այդ երևույթի պատճառների, այլ ոչ թե հետևանքների հետ, ինչպես որ դա առաջարկում են ազգայնականները: Միգրանտների դուրս բերումը իր հետևից կբերի աշխատուժի պահանջարկի աճին, նրա արժեքի մեծացմանը և, համապատասխանաբար, Ռուսաստանի տարածքում ապրանքների և ծառայությունների կտրուկ թանկացում: Այդ երևույթները բացասաբար կազդեն բնակչության մեջ ազգայնական գաղափարախոսության հանրաճանաչության վրա: Ժամանակակից կապիտալիստական տնտեսությունը կառուցված է եկամուտների անհավասարության վրա, էժանագին աշխատուժի կարիք ունի, առանց որի այն դառնում է անմրցունակ: Անհրաժեշտ է նկատել, որ Իսրայելը ներկայումս զգալի քանակության աշխատանքային միգրանտներ է ներգրավում ԱՊՀ և Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից: Ճապոնիայում միգրանտների թիվը ծայրահեղ ցածր է արտադրության բարձր ավտոմատացվածության պատճառով, սակայն այդ երկիրը ևս հարկադրված է ներգրավել օտարերկրյա աշխատանքային ռեսուրսներ: Չինաստանում գոյություն ունի գյուղի անսպառ աշխատանքային ռեսուրսները, ինչպես նաև այսպես կոչված ՙչգրանցված երեխաները՚: Պարսից ծոցի նավթարդյունահանող երկրներում միգրանտների թիվը որոշ տեղերում գերազանցում է քաղաքացիների թվին, օրինակ, ՄԱԷ-կազմում են բնակչության 89%: Գլոբալ միգրացիոն գործընթացները հանդիսանում են ժամանակակից շուկայական քաղաքակրթության անբաժանելի մասը, իսկ մարդկանց տեղաշարժման ազատությունը` չորս հիմնական հռչակված լիբերալ ազատություններից մեկը: Միգրացիան հնարավոր է կանգնեցնել միայն սկզբունքապես նոր գաղափարախոսության օգնությամբ, որը կդառնա գլոբալ (այլ ոչ թե տարածաշրջանային, կամ ազգային) այլընտրանք` ժամանակակից լիբերալիզմին: Միգրացիայի ուժային հակազդեցությունը հասարակության մեջ և պետության սահմանների վրամիայն նոր լարվածության օջախ կստեղծի, կսահմանի ազգային տնտեսության գործելու դժվարությունները, սակայն չի վերացնի այդ գործընթացի օբյեկտիվ պատճառները:
4. Զգալի փոփոխություններ կկրի ուղղափառ քրիստոնեությունը` որպես Ռուսաստանի հիմնական կրոն: Ազգայնականությունը ենթադրում է ազգայինի հանդեպ կրոնական գործոնի երկրորդական լինելը: Եվրոպայում ազգային պետությունների ստեղծումը համընկավ բարեփոխումների հետ, որի արդյունքում մի շարք երկրներում ձևավորվեցին ազգային բողոքական եկեղեցիներ: Ազգային անկախ եկեղեցիներ գոյություն ունեն ասորիների, հայերի, կոպտերի և որոշ այլ ժողովուրդների մոտ: Սակայն, ուղղափառ քրիստոնեական ավանդույթներին դա հատկանշական չէ: այն բանի համար, որպեսզի եկեղեցին ներգրավվի ազգայնականության գաղափարախոսության մեջ, նրան անհրաժեշտ է իջեցնել մինչև ազգային ավանդույթների մակարդակին, ինչը արդեն տեղի է ունեցել Եվրոպայի ազգային պետություններից մեծամասնությունում: Ազգայնականների տեսանկյունից, Ռուսական Ուղղղափառ եկեղեցին պետք է վերածվի նրան, որը ընդգծի ռուս ժողովրդի առանձնահատկությունները, կառանձնացնի նրան մյուսներից (ինչպես Կիևյան պատրիարքարանը կոչված է հանդիսանալ Մոսկվայից` Ուկրաինայի անկախության խորհրդանիշ), այլ ոչ թե հակառակը, մոտեցնում է, ստիպում է հաշտվել նրա տարբեր մասերի ազգային և լեզվային առանձնահատկությունների հետ:
5. Ռուսական ազգայնականության գաղափարախոսությունը ենթադրում է քաղաքական և տնտեսական միություն Արևմուտքի ռասայապես, էթնիկապես մոտ երկրների հետ, այսինքն` Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի հետ, եվրոպական արժեքների ընդունումը որպես Ռուսաստանի զարգացման հիմք: Առաջին հերթին, դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք Եվրոպայի հետ կիսել նրա պատմական ճակատագիրը: Իսկապես, ներկայումս Ռուսաստանին, ինչպես և Եվրոպային հատկանշական են շատ ընդհանուր պրոբլեմներ: Դա և այդքան աղմուկ հանած միգրացիան է, և դեմոգրաֆիական ճգնաժամը, և համաշխարհային չափանիշներով բավականին բարձր տնտեսական զարգացումը: Հռչակելով Եվրոպայի հետ միությունը, Ռուսաստանի պատկանելը արևմտյան քաղաքակրթությանը` ազգայնականներըչեն բացահայտում գաղտնիքը, թե ինչպես մեզ կհաջողվի կրկնել արևմտյան ուղին, չկատարելով արևմտյան սխալները: Եթե անգամ Եվրոպան արձագանքի միգրանտներին դուրս քշելու ազգայնականների կոչին, ապա Արևելքի հետ հակամարտության ամբողջ ծանրությունը առաջին հերթին կընկնի մեր ուսերի վրա: Ագրեսիվ միգրացիոն հոսքի զպումը հարկադրված կլինի կատարել հենց Ռուսաստանը, քանի որ նա միայն Արևելքի հետ ունի ընդհանուր սահմաններ: 800 տարի առաջ Ռուսիան արդեն իրենով փակել էր Եվրոպայի մուտքը մոնղոլներից, Արևմուտքին լիովին ընդունելի կլինի ՙՄիջազգային ահաբեկչության՚ համար որպես արգելապատնեշ` Ռուսաստանի նոր դերը:
6. Հեղինակը հակված չէ կիսել վստահությունը այն բանում, որ ռասայապես մոտ Արևմուտքը կօժանդակի Ռուսաստանի նոր ձեռնարկումները: Ինչպես մենք պարզեցինք վերևում, ազգայնականությունը սատարվում է համաշխարհային ուժային կենտրոնների կողմից միայն այն դեպքում, եթե այն նպաստում է քաղաքական կառուցվածքի (ազգեր, պետություններ, ինքնավարություններ) ավելի արդյունավետ մուտքին համաշխարհային հանրություն և ընդհանուր շուկա: Օրինակ, Չերնոգորիայի անջատումը Սերբիայից թույլ տվեց օտարերկրյա կապիտալին անարգել գնել ողջ ծովափնյա մասը և երբեմնի ամայի շրջանները վերածեց ծաղկող հանգստյան գոտու: Ռուսական ազգայնականությունը իշխանության մոտ կսատարվի միայն այն դեպքում, եթե պետությունը հրաժարվի ռուսական ռեսուրս արդյունահանող ընկերությունների նկատմամբ պրոտեկցիոնիստական միջոցառումներից, կամ էլ կենդանի արգելապատնեշի դերում հանդես կգա Արևելքից հնարավոր միգրացիոն հոսքերի կանխարգելման համար: Հակառակ դեպքում կօժանդակվի ծայրամասերի ազգային-անջատողականությունը, ինչպես որ դա բազմիցս եղել է պատմության մեջ:
Եվ այսպես, ի±նչ է սպասվում Ռուսաստանին` ռուսական ազգայնականների իշխանության գալու դեպքում: երկիրը անմիջապես մտնում է անկման հերթական փուլի մեջ, նման 1991 թվականի գործընթացներին: Ծայրամասերում հայտնվում են միջազգային հակամարտությունների նոր օջախներ: Միլիոնավոր միգրանտների արտաքսումը կբերի տնտեսական ճգնաժամի, որը մասնակի համահարթվում է Կովկասից և մյուս ծայրամասերից դուրս եկած ռուս վերաբնակիչների կողմից, բայց բարդանում է նախկին մարզերի հետ տնտեսական կապերի վերացմամբ և հսկայական բանակ պահելու անհրաժեշտությամբ` ձգված ցամաքային սահմանների մոտ հակամարտությունների կանխարգելման համար: Աճում է ազգային ինքնագիտակցությունը Պովոլժեի, Սիբիրի, Հյուսիս-Արևմուտքի ազգային ռեգիոններում: Ռուսաստանը բաժանվում է մի քանի մասերի, և վերածվում է ցանկացած արևմտական լիբերալ երազանքի` փոքր, բայց հպարտ Իվան 3-րդ ժամանակների Ռուսիայի Հանրապետության` ռուսական ուղղափառ ազգային կրոնով: Եթե մենք ուզում ենք, որևէ մարզ բռնի պահել, ապա Հարավսլավիայի պատմությունը 1991թ-ից մինչև մեր օրերը թող մեզ համար դաս լինի: Եվրոպայի տեսանկյունից մեր խնդիրն է` կանգնել ռասայապես անմիատարր Ասիայի բնակչության անթիվ հորդաների ճանապարհին, իրականացնելով ազնվագույն առաքելություն` Արևմուտքի քաղաքակրթության պաշտպանություն` Արևելքի բարբարոսությունից: Եվ, հնարավոր է, մի օր էլ մեզ կընդունեն Եվրոմիության մեջ:

No comments: