Wednesday, October 8, 2008

ՄԵԴԻԱ և ՍՓՅՈՒՌՔ

Թեմայի ներկայացում Աննա Դիարյան

Ջոն Սինկլեիր

Գլխավոր թեմա ` Սփյուռք, Գլոբալիզացիա

Սկսած 1980-ականների վերջից, սփյուռքի հասկացությունը դարձավ երբևէ ավելի լայնորեն կիրառված հասկացություն, նկարագրելու համար մարդկանց շարժը իրենց հայրենի հողից շատ հեռու ` ինչպիսիք են միգրանտները, արտաքսվածները, փախստականները, հայրենիքից վտարվածները, և ’’արտագնա աշխատողները’’£ Բառացիորեն սփյուռքը մարդկանց ցրումն է մի երկրից դեպի շատ այլ երկրներ, ինչպես հին ժամանակներում Հրեական սփյուռքը կամ արդի ժամանակներում մարդկանց հոսքը Չինաստանից և Հնդկաստանից դեպի աշխարհի մյուս մասերը£ Ստույգ ասած, սփյուռքը սովորական միգրացիայից տարբերվում է նրանով, որ սփյուռքի անդամները կապված են ոչ միայն իրենց հայրենիքներում իրենց հայրենակիցների հետ, այլ նաև ուղղակիորեն մեկը մյուսի հետ շատ երկրների սահմաններից դուրս, որտեղ գնացել են£ Փաստացիորեն այս հասկացությունն օգտագործվում է որպես սահմաններից դուրս ազգաբնակչության շարժերին և ընդհանրապես միջազգային հանրույթներին դիմելու ազատ միջոց, բայց հատկապես այն ժամանակ, երբ մշակութային արգելքները ևս պետք է հաղթահարվեն, և մարդիկ ապրում են դոմինանտ մշակույթում մարգինալ վիճակներում:
Միայն մարդկանց հոսքերը չեն, որ տվյալ կոնտեքստին հետաքրքրում են, այլ նաև ԶԼՄ ծառայությունները և բովանդակությունը, որոնք հարմարվում են նրանց հետ, երկուսն էլ մի մասն են նրա, ինչը մենք անվանում ենք ՚գլոբալիզացիաՙ£ Սփյուռքի տեղափոխությունը գլոբալիզացիայի և’ պատճառ է, և’ արդյունքը, և սա առաջացնում է սփյուռքի մարդկանց տարբեր դասեր£ Օրինակ` այն դեպքում, երբ հայրենիքից վտարված կապիտալիստական խմբավորումները, որոնք հայտնի են որպես ՚Անդրծովյան չինացիներՙ և ՚Ոչ բնիկ հնդկացիներՙ, կառավարում են էական գլոբալ ներդրումներ, շատ այլ սովորական չինացիներ և հնդկացիներ աշխատում են արտերկրում որպես սևագործ բանվորներ£ Համանմանորեն առկա է սփյուռքի ԶԼՄ-ների լայն կիրառություն£ Մի մակարդակում կան արբանյակային հեռուստատեսության միջազգային ծառայություններ, որոնցից հարուստ բաժանորդները կարող են հանգիստ օգտվել, այն դեպքում, երբ ավելի առօրյա CD-ներ և տեսահոլովակներ կարող են լինել սփյուռքի շարժերում առկա մարդկանց պահուստներում կամ վարձակալված լինեն տեղի խանութներից£ Ինտերնետը հնարավորություն է տալիս ընտանիքներին և ընկերներին տարբեր երկրներում ուղարկել մեկը մյուսին իրենց նորությունները և նկարները էլեկտրոնային փոստի միջոցով, այն դեպքում, երբ կազմակերպված խմբերը ունեն վեբսայթեր£
Այսպիսով, սփյուռքի ԶԼՄ-ներն ուժեղացնում են էթնիկ նույնությունը, հնարավոր է ազգային մշակութային յուրահատկության շնորհիվ£ Ամենահետաքրքիրն այստեղ ուսումնասիրություններն են այն մասին, թե ինչպես են սփյուռքի մարդիկ մտնում նոր հիբրիդային նույնականությունների և մշակույթների արտադրական կառուցման մեջ` մշակութային ծառայությունների և բանակցությունների գործընթացների միջոցով:
Համիդ Նեֆիսիի 1993 ուսումնասիրությունը, որը նա կոչում է ՚աքսորվածՙ հեռուստատեսություն ` արտադրված պարսիկների կողմից Լոս-Անջելեսում 1980-ականներին, մի մոդել է այն մասին, թե ինչպես կարող են ԶԼՄ կոմունիկացիաներն օգտագործվել և’ ՚տանՙ, և’ ՚տերերիՙ հետ մշակութային քաղաքականության մասին պայմանավորվելու նպատակով£ Հետաքրքրվելով քաղաքական տնտեսությամբ այնքան շատ, որքան մշակութային ուսումնասիրություններով` նա տեսականացնում է պարսիկների արտադրանքը և սեփական կաբելային հեռուստատեսության սպառումը որպես դիալեկտիկա կորցրած հայրենիքի նկատմամբ նոստալ•իկ կարոտի և տնտեսական ամբողջականության նվաճման ջանքերի միջև և զար•ացնում է սեփական նոր իմաստները£
Մեկ այլ դասական ուսումնասիրություն է Մարի Ջիլլիսփիի ¥1994¤ ծագումով Փունջաբիի շրջանից ընտանիքների հետ իրենց տներում ` Արևմտյան Լոնդոնում, մանրամասն էթնոգրաֆիկ աշխատանքը, որը ցույց է տալիս հեռուստատեսային դիտման և հեռուստատեսության մասին ընտանեկան զրույցների դերը ասիական ծա•ում ունեցող Բրիտանական երիտասարդների շրջանում նույնականացման կառուցման մեջ£ Այնուամենայնիվ, սփյուռքի ԶԼՄ-ների առավել մութ կողմը ցույց է տրվում Դանա-Կոլար-Փանովի կողմից իր ՚Տեսահոլովակ, պատերազմ և սփյուռքի երևակայությունՙ-ում ¥1997¤, որը ուսումնասիրում է վիդեո նամակների խաղացած դերը նախկին Հարավսլավիայի անդրծովյա քաղաքացիների շրջանում, քանի որ նրանց երկիրը բաժանվել էր 1990-ականների ընթացքում£ Ինչպես որ կան վեբսայթեր, որոնք դեռևս նպաստում են տասնամյակներ առաջ եղած չինա-ճապոնական պատերազմի մասին հիշողությունների պահպանմանը, այդ ՚դաժանության տեսահոլովակներըՙ նույնպես մասնակցություն ունեցան ավանդական էթնիկ բաժանմանը£ Այսպիսով, ԶԼՄ-ների օգտագործումը մշակութային պահպանման և բանակցությունների գործում պարտադիր չէ, որ դրական լինի£ Անգամ հիշողություններն են բավականին վնասարար, եթե ներառում է գաղթականներին ժամանակի աղճատման մեջ£
Վերցնելով չիներեն լեզուն, վիետնամական լեզուն, հնդկական և տաիսյան ծա•ումը Ավստրալիայում ` Ստյուարտ Կունինգմանը, Ջոն Սինքլեիրը և գործընկերներն ուսումնասիրել են պրոցեսները, որտեղ ցանկությունները, որոնք ծնվել են սփյուռքի փորձի միջոցով, օրինակ ցանկությունը պահպանել կապը հայրենի երկրի նորությունների և զանգվածային մշակույթի հետ ԶԼՄ-ների ծառայությունների և արտադրանքի որոշակի ձևերի ստեղծման անհրաժեշտություն է առաջացնում£ Սա ներառում է այն, թե ինչպես սփյուռքները, ան•ամ եթե նրանք փոքր են և ցրված, կարող են ձևավորվել որպես ԶԼՄ-ի շուկաներ կաբելային հեռուստաընկերության գլոբալ տեղնոլոգիաների միջոցով, հատկապես միջազգային արբանյակային հեռուստատեսությունը£
Այս ուսումնասիրությունների մեծամասնությունը որպես ավելի ժամանակակից աշխատանքներ եղել են ՚Սփյուռքի ԶԼՄՙ-ում ¥2003¤` խմբագրված Կարիմ Կարիմի կողմից£ Այն ներառում է ոչ միայն հեռուստատեսության և վիդեոների օգտագործման սոցիոլոգիական հետազոտությունները որոշ դետերիտորիալ ազգերի մոտ, այլ նաև համակարգչային-մեդիացված կոմունիկացիայի աճը ¥վեբսայթեր, էլեկտրոնային ամսագրեր, չատեր¤ զանազան սփյուռքների միջև£ Չնվազեցնելով սփյուռքի խմբերի նշանակալի ունակությունը ստեղծելու սեփական հեռուստատեսությունը և վիդեոն ` ինտերնետի ինտենսիվությունը կարող է թվալ, որ ներկայացնում է կոմունիկացիայի ավելի ընդգրկուն, ակտիվ և մատչելի միջոց, քան հեռուստատեսությունը և այլ ՚հինՙ ԶԼՄ-ներ£
Տեսության համաձայն սփյուռքի ուսումնասիրությունը միտում ունի քայքայելու մշակույթի ավանդական կոնցեպցիան, ըստ որի մշակույթը հաստատուն է, ի բնե տրված, սահմանափակված ազգ պետության տարածքով, և ավելի հակված է մշակույթի հիբրիդային հասկացմանը£ Օրինակ Մշակույթի դիրք-ում ¥1994¤ Հոմի Բաբան տեսնում է ՚մշակութային տրանսլիացիայիՙ գործընթաց, որտեղ սփյուռքի անհատական ակտիվությունը երևան է հանում ՚երրորդ տարածությունՙ£ Սփյուռքի մշակույթի նման հեռանկարն այսպիսով արդյունք է հաստատուն ձևակերպված պրոցեսի, որը տեղի է ունենում, երբ էմիգրանտը կամ տեղափոխված մշակույթները ըտրովի կերպով հարմարվում են առաջատար մշակույթին, խառնվում և զարգանում են ռեգեներատիվ նոր մշակույթից մինչև կապված, բայց տարբերվող, օրիգինալ սեփական և առաջատար մշակույթը£ Սփյուռքի ԶԼՄ-ն ստեղծա•ործական և ադապտատիվ միաձուլման այս պրոցեսի և’ ազդեցությունն է, և’ արտահայտությունը£


Տես նաև ` Համայնք և ԶԼՄ, Սփյուռք, ԶԼՄ և Գլոբալիզացիա, ԶԼՄ և Նցիոնալիզմ

Cohen, R. ¥1997¤ Global Diasporas; An Introduction. University College London Press, London.
Cunningham, S & Sinclair, J. ¥Eds.¤ ¥2001¤ Floating Lives; The Media and Asian Diasporas.
Rowman & Littlefield, Lanham, MD.
Gillespie, M. ¥1994¤ Television, Ethnisity, and Social Change. Routledge, London and New York.
Naficy, H. ¥1993¤ The Making of Exile Cultures; Iranian Television in Los Angeles. University of Minnesota Press, Minneapolis.

No comments: