Wednesday, September 24, 2008

Հիմնական հասկացությունների սահմանում, գլոբալիզացիա նացիոնալիզմ

Դասախոսություն 1.

Գլոբալիզացիա
Ի՟նչ է գլոբալիզացիան, այս եզրի վերաբերյալ դեռևս կա անորոշություն պարզ չէ նաև սառը պատերազմին հաջորդող նոր աշխարհակարգի վերաբերյալ ռետորիկան: Այսպիսով գլոբալիզացիան կարող է ընկալվել որպես միֆ, երևույթ, գաղափարախոսություն ռացիոնալություն: Ինսունականներից սկսած թե ակադեմիական թե հանրային քննարկումներում գլոբալիզացիան դարձել է անկյունաքարային հասկացություններից մեկը: Փաստորեն գլոբալիզացիան տնտեսական, գաղափարախոսական, տոխնոլոգիական և մշակութային փոխկապակցված փոփոխությունների արտաքին ընդհանրական ձևակերպումն է: Տնտեսական փոփոխություները իրենցից ներկայացնում են արտադրության ինտերնալիզացիա կապիտալի և տրանսնացիոնալ կորպորացիաների աճող մոբիլություն և տնտեսական խորացող և ինտենսիվացող փոխկախվածություն: Գլոբալիզացիայի տնտեսական արտացոլումը ներառում է նաև արտադրության զգալի ծավալների հասնող վերակազմակերպում և տեղաբաշխում երկրի սահմաններից դուրս, ֆինանսական շուկաների ծավալում, նույնական սպառողական ապրանքների վաճառք երկրագնդի տարբեր ծայրերում և բնակչության լայնածավալ տողափոխություններ: Գաղափարախոսական փոփոխությունները ենթադրում են ներդրումների և առևտրի ազատականացում, սեփականաշնորհում և քաղաքական ժողովրդավարության ինստիտուցիոնալիզացիա: Տեխնոլոգիական փոփոխությունները ընդգրկում են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների տարածում ամբողջ աշխարհով մեկ և անցում ապրանքներից դեպի ծառայություններ և վերջապես մշակութային փոփոխությունները միտում ունեն համահարթեցնելու մարդկանց ճաշակը և ընդունված ստանդարտները մեկ համաշխարհային մշակույթի շրջանակներում: Համաձայն Հոլմի և Սորենսենի գլոբալիզացիան կարող է սահմանվել հետևյալ կերպ տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակությանին հարաբերությունների ինտենսիվացում պետական սահմաններից դուրս: Սա ավելին է քան որոշակի խնդիրների և երևույթների աշխարհագրական ծավալում: Գլոբալիզացիան ոչ միայն ենթադրում է գլոբալ կապվածության ուժգնացում այլ այդ կապվածության գիտակցում և որպես արդյունք տարածքային սահմանների նշանակության թուլացում: Գոլբալիզացիան պայմանավորված է բազմաթիվ գործոններով որոնցից ամենակարևորը տեխնոլոգիական փոփոխություններն են: Սակայն այս գործընթացը համահունչ չէ թե աշխարհագրական և թե արագության տեսանկյուններից ինչի արդյունքում մենք ունենք տարատեսակ գլոբալիզացիաներ տարբեր տարածաշրջաններում:
Կարևոր է սահմանազատել գլոբալիզացիայի քանակական և որակական բնութագրիչները: Օրինակ տնտեսական գլոբալիզացիան բերում է գլոբալ տնտեսական համակարգի ինչը արդեն հիմնված չէ ինքնուրույն ազգային տնտեսությունների վրա այլ սպառողական ապրանքների արտադրությունը, սպառումը, բաշխումը է իրականացվում է միացյալ գլոբալ շուկայում: Այսպիսով գլոբալիզացիա բառը օգտագործվում է շատ հաճաշ բայց հազվադեպ է հստակ սահմանվում: Հնարավոր սահմանումներից կարող են լինել
1. Տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային հարաբերությունների ինտենսիվացում
2. Պատմական շրջան որը սկսվել է սառը պատերազմի ավարտին
3. Համաշխարհային տնտեսության փոխակերպում պայմանավորված ֆինանսական շուկաների անկառավարելիությամբ
4. ԱՄՆ արժեքային համակարգի տրիումֆ տնտեսական և քաղաքական ժողովրդավարության նեոլիբերալիզմի օրակարգում
5. Տեխնոլոգիական հեղափոխություն սոցիալակա հետևանքներով
6. Ազգային պետությունների անկարողություն լուծելու գլոբալ խնդիրները որոնք պահանջում են գլոբալ լուծումներ ինչպես օրինակ շրջակա միջավայրի պաշտպանություն, մարդու իրավունքներ կամ միջուկային զենքի տարածում
Գլոբալիզացիայի տնտեսական սահմանումը գրավում է գիտական աշխարհի ամենամեծ ուշադրությունը որը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ` ազատ առևտրի պայմանագրերի անարդյունավետ համակարգ, ինտերնետ, ֆինանսական շուկաների ինտեգրացիա ինչը բերում է սահմանների վերացման և աշխարհի` որպես մեկ միասնական շահութաբեր բայց դաժան մչցակցային շուկայի վերածման: Տնտեսական եզրից զատ անհրաժեշտ է գլոբալիզացիան ուսումնասիրել նաև քաղաքական և սոցիոգիական առումներով որպես որակական անցում մարդկանց կոնսակերում: Նեոլիբերալները հավատում են որ գլոբալիզացիան տեխնոլոգիական փոփոխություների անշրելի արդյունքն էր և որ տնտեսական ազատականացումը անպայմանորեն բերելու է քաղաքական ծողովրդավարության տարածմանը: Անգամ եթե այս պնդումը ճիշտ է այն պարունակում է գաղափարական և նորմատիվ բաց, պարադոքս է բայց գլոբալիզացիայի տնտեսական թևը իր բնույթով դեմոկրատակա չէ եթե ոչ հակադեմոկրատական է: Տնտեսական ուժեշի հաշվետվողականության և թափանցիկության ցածր աստիճանը իր մեջ պարունակում է լուրջ քաղաքական խնդիր տրանսնացիոնալ տնտեսական համակարգերը հաշվետու չեն ազգային պետությունների ընտրված կառավարություններին: Նրանք հաշվետու են շուկայի չընտրված ակտորներին որոնք առաջնորդվում են հաղթում են ամենահարմարվողները սկզբունքով:

Փոխկապված մեկ այլ հասկացություն է ռեգիոնալիզացիան որը սահմանվում է որպես հասարակություների ինտեգրացիա տվյալ տարածաշրջանի ներսում, ներառյալ սոցիալ տնտեսական շփումների չկառավարվող փոխգործողությունը ներսի միավորների միջև միտված տարածաշրջանների, որպես միասնական աշխարհաքաղաքական միավոր հանդես գալուն: Նույնպես ռեգիոնալիզմը հասկացվում է որպես երկու կամ ավելի պետությունների կամավոր միավորում ռեսուրսների համատեղ օգտագործման նպատակով ուր գործող ակտորները ինչպիսիք են պետությունները, տարածաշրջանային ինստիտուտները, ոչ կառավարական կազմակերպությունները հակված են կիսելու նույն հիմնարար արժեքները և նորմերը:

Ազգայնականություն և ազգային պետության դերը
Ազգայնականույունը ազգ հասկացության անմիջական ածանցյալն է, ազգի ներկայացուցիչների միջև փոխկապվածության և հպարտության զգացում: Նացիոնալիզմը կամ ազգայնականությունը կարող է դրսևորվել մի շարք ձևերով` ավելի լավ կենսապայմանների հասնելու ձգտում, ավելի շատ օլիմպիական մեդալների ձեռքբերում կամ հարևան պետություններից ավելի շատ տարածքներ գրավելու ձգտում: Տասնութերորդ դարից սկսած և հատկապես քսաներորդ դարում ազգայնականությունը դրսևորվում է տվյալ ազգի ներկայացուցիչների ձգտմամբ վերահսկելու և կառավարելու այն տարածքը ուր նրանք ապրում են: Ազգ-պետությունը այն պետությունն է որի քաղաքացիները իրենց համարում են մեկ ազգ, այն ունի սահմանգծված տարածք, միասնական և ճանաչված կառավարություն, պետության բնակիչները համարում են որ իրենք միմյանց հետ կապված են պատմական, լեզվական, ռասսայական կամ այլ կապերով: Մերօրյա պետությունները հիմնականում համարվում են ազգ պետություններ այն դեպքում երբ դրանց մեծամասնությունը այդպիսիք չեն: Երրորդ աշխարհի երկրների սահմանները հիմնականում ձևակերպվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հիմնվելով նախկին գաղութային սահմանները: Այդ իսկ պատճառով ներկայիս շատ պետություններ իրանց տարածքում ունեն շատ ազգային միավորներ և մեկ այլ դեպքում կան ազգեր որոնք մասնատված են տարբեր պետական սահմաններով: Այս առումով պետք է հստակություն մտցվի այն հարցում թե ազգայնականությունը վերաբերվում է ազգին թե պետությանը: Մի դեպքում ազգայնական ուժերը ձգտում են միավորել իրենց ազգը մեկ պետության սահմաններում մյուս դեպքում ազգայնական ուժերը լծվում են ազգաստեղծ աշխատանքին:

No comments: